Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռուս գեղասահորդների թիմային արծաթը

Ռուս գեղասահորդների թիմային արծաթը
26.02.2018 | 21:58

Մրցումային առաջին օրը ռուս գեղասահորդները թիմային մրցելույթներն ավարտեցին երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն կանադացիներին: Սակայն պետք է ասել, որ նրանք գերբարդ վիճակում էին հայտնվել տղամարդկանց մենասահքում Միխայիլ Կոլյադայի չափազանց անհաջող մրցելույթից հետ, ինչը ռուսների համար «ապահովեց» մեկնարկային սկիզբ ութերորդ տեղից: Կամաց-կամաց այդ հետ մնալը հետագայում հանդես եկող մարզիկները կրճատել են, իսկ կանանց մենասահքում հանդես եկած Եվգենյա Մեդվեդևան իր փառահեղ ելույթով թիմը բարձրացրել է երրորդ հորիզոնական՝ միավորներով առաջատարից հետ մնալը հասցնելով հինգի:

Ի դեպ, կարճ ծրագրում Եվգենյան սահմանել է աշխարհի նոր ռեկորդ՝ հավաքելով 81,06 միավոր: Նկատենք, որ նրա մրցակիցները զգալիորեն են հետ մնացել Ռուսաստանը ներկայացնող հայ մարզուհուց:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ